Հասարակական

Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով կալանավորել է գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով կալանավորել է գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում մոլորված ու Ադրբեջանի սահմանապահների կողմից գերեվարված Ռաշիդ Բեգլարյանին շինծու մեղադրանքներ են առաջադրվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, մասնավորապես, «Ստեփանակերտի թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար»։

Ռաշիդ Բեգլարյանը կալանավորվել է։

Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Ռաշիդ Բեգլարյանն 2023 թվականի օգոստոսի 1-ին Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից դուրս էր եկել և մոլորվելու հետևանքով հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում