30 նոր ավտոբուսների խմբաքանակն արդեն Չինաստանից ուղևորվել է Հայաստան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ավտոբուսների շարժակազմը շուտով կհամալրվի ևս 30-ով։ Այն ընկերությունը, որն արդեն մատակարարել է «Ժոնգ Թոնգ» մակնիշի 150 ավտոբուս, բանակցությունների արդյունքում համաձայնել է ևս 30 նոր ավտոբուս մատակարարել նույն պայմանագրի գնով։ Այսինքն՝ առանց գործող գնի փոփոխության, կմատակարարվի ևս 30 ավտոբուս։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը նշեց, որ ավտոբուսների այդ խմբաքանակը Չինաստանից դուրս է եկել և ճանապարհին է։ Ակնկալվում է, որ մինչև փետրվար ավտոբուսները կլինեն Հայաստանում։

«Նախատեսվում է նաև նոր մրցույթ անցկացնել, որով ևս 171 հատ 8,5 մ երկարությամբ նոր շարժակազմ ձեռք կբերվի։ Ակնկալում ենք, որ մրցույթը կկայանա, կունենանք հաղթող մասնակից։ Այդ դեպքում մատակարարման ժամկետը սահմանված է 6 ամիս, և մինչև 2024 թվականի օգոստոս կունենանք ևս 171 ավտոբուս»,-ասաց Վազգեն Հարությունյանը։

Նշված շարժակազմը պլանավորվում է կիրառել գործող երթուղիներում։ Մասնավորապես, կփոխարինվեն շարժակազմում առկա մանուշակագույն ավտոբուսները, որոնք հին են։ Նոր ձեռք բերված շարժակազմի մի մասը կհամալրի տվյալ երթուղիները, որով կբարձրացվի սպասարկման որակը։

«Դրանի բացի, Երևանում ունենք տեղեր, որտեղ տրանսպորտի հասանելիությունը շատ ցածր մակարդակի վրա է։ Պլանավորվում է 1-2 երթուղի ևս կազմակերպել՝ ծածկույթն ավելացնելու մասով։ Ասեմ, որ ներկայում բանակցություններ են տարվում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով։ Դրական արդյունքի դեպքում, պլանավորվում է ձեռք բերել 259 հատ 18 մետր երկարությամբ նոր ավտոբուսներ։ Այս մասով ժամկետները հստակ չեն, սակայն ակտիվորեն աշխատանքները տարվում են»,-ասաց Վազգեն Հարությունյանը։

Տրանսպորտի վարչության պետը նշեց, որ կատարում են ամենօրյա մշտադիտարկում, վերհանում են խնդիրները, ուշադրություն են դարձնում քաղաքացիների բողոքներին։ Հիմնական բողոքները որոշ երթուղիների ուշ հաճախականության հետ է կապված։ Վազգեն Հարությունյանի խոսքով՝ դա պայմանավորված է երկու հիմնական խնդրով՝ չի շահագործվում պահանջվող խմբաքանակը, առկա են խցանումներ։

«Առաջին խնդրի դեպքում աշխատանքներ են տարվում շարժակազմը համալրելու ուղղությամբ, երկրորդ խնդրի դեպքում մշակվել է գործողությունների ծրագիր, որը միտված է քաղաքի կենտրոնը բեռնաթափելուն։ Այդ ուղղությամբ առաջին քայլը կատարվել է, արդեն արգելվում է բեռնատարների մուտքը կենտրոն։ Դրանից բացի, շարունակում ենք իրականացնել ավտոբուսների համար գծերի առանձնացման աշխատանքները, ինչպես գիտեք արդեն Հերացի փողոցը կահավորվել է, և այդ գործընթացը շարունակվելու է»,-ասաց Վազգեն Հարությունյանն՝ ավելացնելով, որ սա ուղիղ կապված է ավտոբուսի չվացուցակը ճշգրտորեն պահպանելու հետ։

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Հայերեն Español

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը