Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց Ուելսի դեմ երևանյան հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ոչ-ոքի ավարտեց Ուելսի դեմ երևանյան հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ընդունեց Ուելսի ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկից ընդամենը 5 րոպե անց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բացեց հանդիպման հաշիվը: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Լուկաս Սելարյանը: Բաց թողած գնդակից հետո Ուելսի հավաքականը տիրել էր նախաձեռնությանը, բայց անթերի էին գործում Հայաստանի ընտրանու պաշտպանները: Առաջին կեսի ավելացված րոպեին, սակայն, Ուելսը վերականգնեց հաշվի հավասարությունը: Ինքնագոլի հեղինակ դարձավ Նաիր Տիկնիզյանը: Առաջին կես` 1:1: Երկրորդ կեսում թիմերը փոխանակվում էին գրոհներով` չգտնելով միմյանց խոցելի օղակները: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի ազգային թիմը տիրում էր նախաձեռնությանը և շարունակաբար գրոհում էր: Պետրակովի սաներին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը:

Հայաստան-Ուելս` 1:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնինոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանիժամանակով 23:45-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում