Հասարակական

Հայ դատի կենտրոնական խորհուրդը կզորակցի Երուսաղեմի հայ համայնքին և պատրիարքությանը իրենց իրավունքի պաշտպանության համար

2 րոպեի ընթերցում

Հայ դատի կենտրոնական խորհուրդը կզորակցի Երուսաղեմի հայ համայնքին և  պատրիարքությանը իրենց իրավունքի պաշտպանության համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ Հայդատիկենտրոնականխորհուրը զորավիգ կլինի Երուսաղեմի հայ համայնքինևՀայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իրենց հազարամյաիրավունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը:

«Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերիպարտեզ» անունովհայտնիհողամասի հարցը մտելէ նոր փուլ, ինչը ԵրուսաղեմիՀայոցպատրիարքության բնորոշումով «ամենամեծ գոյաբանական սպառնալիքն» էպատրիարքության 16-դարյապատմության մեջ։

Բռնի ուժ կիրառելու փորձերեն կատարում և սպառնալիքներ հնչեցնումոչ միայն խաբեությամբ ստորագրվածևխնդրահարույց պայմանագրիմյուսկողմը, այլ նաև՝ Երուսաղեմի ոստիկանությունը։ Երուսաղեմի հայ համայնքըևՀայոց պատրիարքությունը միասնաբար լծվածեն դիմադրության՝ ի պատասխանբռնությամբ հարցի լուծումըպարտադրելուն։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարում է, որ իր ողջ կարողականությամբ և գործակցաբար Հայ դատի համաշխարհային ցանցի հետ, զորավիգ է կանգնում Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իր հազարամյա իրավունքները։

Հարցի կարգավորումը պետք է կատարվի բացառաբար տեղականևմիջազգային օրենքներիհիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի։

Երուսաղեմումհայկական իրավունքներիհարցըվերաբերում է համայն հայությանը,հետևաբար՝ այդ իրաւունքները ոտնահարելու որևէ փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին»,-ասված է հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում