Հասարակական

ԱԺ-ի արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների հարցը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ի արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում նոյեմբերի 21-ին նախատեսված է արտահերթ նիստ, որում կքննարկվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների տրամադրումը ապահովելու հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

«2024 թվականին կշարունակենք իրականացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը, այդ թվում նաև մեր հայրենակիցները հնարավորություն կստանան օգտվել սոցիալական երաշխիքներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նոյեմբերի 21-ին նախատեսված է Ազգային ժողովում արտահերթ քննարկման ներկայացնել «Կենսաթոշակների և նպաստների մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով հնարավորություն կտանք նաև մեր հայրենակիցներին իրացնելու իրենց իրավունքները կենսաթոշակ և տարբեր տեսակի նպաստներ ստանալու առումով»,- ասաց Մկրտչյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում