Տնտեսություն

Ֆինանսների նախարարը վստահեցնում է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման համար կան բավարար գումարներ

2 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարը վստահեցնում է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման համար կան բավարար գումարներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը իրականություն պետք է դառնա ոչ միայն Հայաստանի գործողությունների արդյունքում, այլ նաև տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե ի՞նչ ծրագրեր է նախատեսում կառավարությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու ուղղությամբ։

«2024 թվականի բյուջեով նախատեսված են բավականին միջոցներ ենթակառուցվածքների զարգացման համար։ Բյուջեում արտացոլված են այն ծրագրերը, այն կոնկրետ աշխատանքները, որոնք պլանավորված են մյուս տարի իրականացնել։ Ինչպես գիտեք, «Խաղաղության խաչմերուկ»-ը իրականություն պետք է դառնա ոչ միայն մեր գործողությունների արդյունքում, այլ նաև տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Երբ նման համաձայնություն ձեռք բերվի, և այս գաղափարը առաջ գնա իր հունով, մենք ունենք պահուստային ֆոնդ, և այնտեղ կապիտալ ծախսերի մասով կան նաև չբաշխված գումարներ։ Մենք կունենանք բավարար միջոցներ այդ ծրագրի ենթակառուցվածքներն ապահովելու համար»,- ասաց Հովհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում