ՀՀ ԱԺ գավաթի 2023 թվականի խաղարկության հանրապետական փուլում Գեղարքունիքի մարզի թիմը փոքր գավաթ է նվաճել

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի թիմը ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, 2023 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզում կայացել են ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության ներդպրոցական, համայնքային եւ մարզային փուլերը, որոնց մասնակցել են մարզի բոլոր հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարաններում սովորող ավելի քան 4000 դպրոցական:

Ներդպրոցական եւ համայնքային փուլերի մրցումներին մասնակցել են 1-6-րդ, իսկ մարզային եւ հանրապետական փուլերի մրցումներին՝ 4-6-րդ դասարանների աշակերտներից ձեւավորված թիմերը:

ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության մարզային փուլում հաղթող թիմերից ձեւավորվել է Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը, որի կազմում 4-րդ դասարանցիներին ներկայացրել է Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ, 5-րդ դասարանցիներին՝ Մարտունու Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական, իսկ 6-րդ դասարանցիներին՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը:

Հավաքական թիմում հանդես են եկել 12 դպրոցականներ, 3 մարզիչներ եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության 1 ներկայացուցիչ:

Վերջերս Վանաձոր քաղաքում կայացել է 2023 թվականի ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը, որի ընթացքում Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը:

Մրցապայքարն ընթացել է 5 մարզաձևերից, որոնք են՝ վազք՝ 500 մետր, վազք՝ 60 մետր, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքով եւ ձգումներ կախ ու հենված դիրքերից:

Գեղարքունիքի մարզի հավաքական թիմի անդամները խրախուսվել են պատվոգրերով, իսկ թիմը` փոքր գավաթով:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել