Հասարակական

ՀՀ-ն և ԱՄԷ-ն քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն և ԱՄԷ-ն քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

«ԱՄԷ այցի շրջանակներում՝ նոյեմբերի 14-ին, հանդիպում եմ ունեցել ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

Քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Երկուստեք մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ ջանքեր գործադրելու համագործակցության զարգացման և այն իրավական հիմքերի վրա դնելու համար»,- ասված է գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում