Հասարակական

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը հրավիրել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանին

1 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը հրավիրել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը նոյեմբերի 13-ին գրավոր նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանին և սպասում է նրա արձագանքին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազատության»-ը փոխանցել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Նամակը քիչ առաջ ուղարկել ենք Արցախի ներկայացուցչական շտաբ և սպասում ենք նրան քննիչ հանձնաժողովում»,-նշել է Քոչարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում