ԼՂ-ից բռնի տեղահանվածների 50 հազար դրամ աջակցության դիմումները կընդունվեն հաջորդ շաբաթվանից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական կարիքները հոգալու համար համար Կառավարության կողմից հաստատված 50 հազար դրամի չափով նոր սոցիալական երկամսյա աջակցության դիմումները կընդունվեն արդեն հաջորդ շաբաթվանից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

«Շահառու չեն հանդիսանա, եթե տվյալ ընտանիքի անդամները բնակվում են հյուրանոցում, հյուրատներում, կամ չեն գտնվում ՀՀ-ում, կամ սույն թվականի սեպտեմբերի 19-ից առաջ ունեցել են ՀՀ հաշվառում, կամ հոկտեմբերի 2-ի դրությամբ իրենց բանկային հաշիվներում ունեն 2 միլիոն դրամի շեմը գերազանցող դրամական միջոցներ։ Այս սահմանափակումը տարածվում է միայն տվյալ անձի վրա և չի տարածվում տվյալ ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների վրա։ Չի տարածվում նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուկ օգնություն ստացող անձանց վրա»,-մանրամասնել է նախարարի տեղակալը։

Նրա խոսքով՝ դիմումը լրացնելիս յուրաքանչյուր անձ կտա բնակային հաշիվների մնացորդը ստուգելու համաձայնություն, որի արդյունքում հնարավոր կլինի բանկային հաշվի սահմանված շեմը գերազանցելու մասին ինֆորմացիան ստանալ։ Դրամական աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել երեխաների մասին տվյալներ։ Վճարումներն իրականացվելու են միայն անկանխիկ եղանակով՝ բանկային քարտերի միջոցով։

«Բոլոր այն դեպքերում, երբ մեր հայրենակիցները չեն ունենա բանկային քարտեր և կունենան որոշակի խոցելիություն ու սահմանափակումներ՝ բանկ այցելելու, այս հանգամանքի պարագայում կունենանք որոշակի ծառայություններ և բանկային քարտերը կհասցվեն համապատասխան տեղակայման վայրեր։ Այս ծառայությունը կվերաբերի 75 տարին լրացած անձանց, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներին»,-հավելել է Ժամակոչյանը։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 50 հազար դրամի չափով նոր աջակցությունը կտրամադրվի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։

Հայերեն Español Русский

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres