Հասարակական

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցում կատարվում են կատարակտային բուժման վիրահատություններ՝ վերջին սերնդի շվեյցարական ուլտրաձայնային սարքավորումների կիրառմամբ

1 րոպեի ընթերցում

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցում կատարվում են կատարակտային բուժման վիրահատություններ՝ վերջին սերնդի շվեյցարական ուլտրաձայնային սարքավորումների կիրառմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Ակնաբուժական կլինիկայում իրականացվում են կատարակտային բուժման վիրահատություններ վերջին սերնդի շվեյցարական ուլտրաձայնային սարքավորումների կիրառմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակնաբույժ Ագաթա Սնխչյանը նշում է, որ վիրահատության ընթացքում հեռացվում է պղտորված ոսպնյակը և դրա փոխարեն տեղադրվում է ամերիկյան բարձորակ ոսպնյակ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են դիմել մեզ կատարելու այս վիրահատությունը նաև պետական պատվերի շրջանակում՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ևս վիրահատությունը իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Դիմե՛ք մեր փորձառու թիմին, վերականգնեք ձեր տեսողությունը և բարելավեք ձեր կյանքի որակը»,- նշում է համալսարանական մասնագետը:

Համալսարանական ակնաբուժական կլինիկան համալրված է աչքի հետազոտման և բուժման համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով:

Տեսողության հետ կապված խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 010 301 000, ներքին` 396 հեռախոսահամարով կամ այցելել Աբովյան 60/1, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում