Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար կտրամադրվի 50 հազար դրամ

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար կտրամադրվի 50 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և աջակցության տրամադրման կարգը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ։

«Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանի Հանրապետությունում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավել դրամական միջոց ունեցող անձինք»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարը նաև նշեց, որ ծրագրից չեն կարող օգտվել մինչև բռնի տեղահանումը Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անձինք։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում