Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։
«Այսօր նոյեմբերի 9-ն է, և ես խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված մեր բոլոր քույրերի և եղբայրների հիշատակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմն ունեցել է 3809 զոհ, 220 մարդ համարվում է անհետ կորած։