Հասարակական

Ադրբեջանում պահվող 16 գերիների առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանում պահվող 16 գերիների առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունից նշել են, որ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները։

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվելու ընթացքում ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետից առևանգվել են Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը, այնուհետև՝ գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը, իսկ հոկտեմբերի 3-ին հայտնի դարձավ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արայիկ Հարությունյանի առևանգման մասին։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 28-ին որոշել էր հանձնվել Ադրբեջանի իրավապահ մարմիններին։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում