Հայ գիտնականի գյուտը միջազգային ցուցահանդես-մրցույթում արժանացել է ոսկե սերտիֆիկատի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բետոնի պատրաստման նոր եղանակը նոր խոսք է շինարարության բնագավառում, որը հետաքրքիր և տնտեսապես շահավետ լուծումների հնարավորություն է ստեղծում շինարարների համար։ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) (ՇԱՏԿ) ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդգես Գրիգորյանի այս գյուտը IFIA NV կարգավիճակ ունեցող գյուտարարների երրորդ միջազգային ցուցահանդես-մրցույթում արժանացել է ոսկե սերտիֆիկատի։

«Այս գյուտի էությունն առանց ավազի բետոնի պատրաստման եղանակն է, որի արդյունքում ստացվում է նոր տեսակի թեթև բետոն, որն ունի ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ հատկություններ։ Ըստ էության, բետոնախառնիչի թմբուկի պտտման ժամանակ խճի թույլ ծայրերը վեր են ածվում ավազի․ որքան երկար ժամանակ պտտվի թմբուկը, այդքան ավազը կավելանա՝ ի հաշիվ խճի մակերևույթի մաշեցման։ Պտտման ընթացքում առաջացած փոշեմասնիկները փակում են խճի մակերևույթի վրայի ծակոտիները՝ պահպանելով ներսի ծակոտիների բնականոն վիճակը: Այս տեսակի բետոնը օգտագործվում է մասնավորապես շենքի արտաքին պատերի կոնստրուկցիաներում»,-պարզաբանել է գյուտի հեղինակ Վարդգես Գրիգորյանը։

Հայ գիտնականի մտքի արգասիքը կարող է կիրառական լինել ոչ միայն Հայասատանի, այլև աշխարհի շինարարների կողմից, քանի որ էներգիայի խնայողության հարցը գերխնդիր է դարձել անգամ զարգացած երկրներում։ Շինարարների գնահատմամբ՝ շենքերի ջերմամեկուսացման առաջնահերթ խնդրի լուծման համար այս բետոնի կիրառությունը բավականին արդյունավետ հնարավորություններ կստեղծի՝ կրճատելով ջերմային կորուստներ:

FIAI կողմից կազմակերպված IFIA NV կարգավիճակ ունեցող գյուտարարների երրորդ միջազգային գյուտերի և նորարարությունների մրցույթը կայացել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ առցանց եղանակով։

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում օրերս կայացած նույն միջազգային մրցույթում պարզ է դարձել, որ ՃՇՀԱՀ-ի պրոֆեսորի կողմից դեռևս 2000-ականներին ստեղծած «Երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը շաղախի մղման եղանակով» գյուտը, որը գործնականում կիրառվել է երկրաշարժի գոտում վնասված շենքերի վերականգման ու նաև երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստման համար, արժանացել է արծաթե մեդալի։

ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանը՝ ի դեմս ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, 2023թ-ի գարնանը անդամակցել է IFIA-ին՝ որպես լիիրավ անդամ։

«IFIA-ի հայաստանյան ներկայացուցչությունն արդեն իսկ ստացել է մի շարք գիտական առաջարկներ, որոնք ուսումնասիրության փուլում են։ Ըստ ամենայնի՝ այս կազմակերպությունը կարող է դառնալ ամուր հարթակ հայաստանյան գիտական ներուժի զարգացման համար։

Գիտության զարգացումը և համալսարանում գիտահետազոտական աշխատանքների ակտիվացումը ՃՇՀԱՀ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է և գտնվում է համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանի ուշադրության կենտրոնում։ Այդ նպատակով անընդմեջ արդիականացվում են լաբորատոր սարքավորումները, ընդլայնվում են համագործակցությունները՝ նոր կապեր հաստատելով միջազգային գիտական մտքի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ