Բյուջեի նախագծում կներառվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների թոշակների և նպաստների գծով ծախսերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 2024թ պետական բյուջեի նախագծում կներառվեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թոշակների և նպաստների գծով ծախսերը, ինչը կենսաթոշակային ծախսերը կավելացնի մոտ 30 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների հետ կապված ծախսերը ներկայացված նախագծում ներառված չեն: Պատճառն այն է, որ բյուջեն կառավարության կողմից հաստատվել է սեպտեմբերի վերջին:

«Այդ օրերին ժամանակ չունեինք, որ նոր ծրագրեր նախագծեինք: Մարդկանց քանակի և իրավիճակի վերաբերյալ հստակ պատկեր չկար: Ըստ այդմ, քննարկեցինք, որ երկրորդ ընթերցմամբ նախագիծը քննարկելուց առաջ կներկայացնենք նաև այդ հավելյալ ծախսերը: Մենք կներառենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թոշակների և նպաստների գծով ծախսերը, որը կավելացնի մեր կենսաթոշակային ծախսերը մոտ 30 մլրդ դրամով»,-ասաց Հովհաննիսյանը:

Կառավարությունը նոյեմբերի 9-ին կհաստատի կենսաթոշակների օրենքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը կուղարկեն Ազգային ժողով: Դա հնարավորություն կտա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ԼՂ-ից բռնի տեղահանված թոշակառուների թոշակները վճարել այնպես, ինչպես եղել է այն ժամանակ, երբ նրանք գտնվել են Լեռնային Ղարաբաղում:

Հայերեն English Español Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ