Հասարակական

Փարիզը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Անն Իդալգո

1 րոպեի ընթերցում

Փարիզը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ բանտարկյալներին. Անն Իդալգո

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը մեղավոր է Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների կամայական ձերբակալման և այդ տարածքում հայկական ժառանգության ոչնչացման համար։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ ԼՂ-ի բնակչների հետ տեղի ունեցածը քննարկել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ:

«Հայաստանում շարունակվում է ողբերգությունը: Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, 100 հազարավոր փախստականների և Ադրբեջանի կողմից ձերբակալված քաղաքական բանտարկյալների հետ են։ Փարիզը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ բանտարկյալներին»,-գրել է Իդալգոն։

Նա հավելել է, որ դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով ԼՂ-ի հայության ներկայացուցիչներին կհանձնվի Փարիզի պատվավոր քաղաքացիություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում