Հասարակական

Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ճանապարհը, նորոգմամբ պայմանավորված, փակ է լինելու

1 րոպեի ընթերցում

Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ճանապարհը, նորոգմամբ պայմանավորված, փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները մեկնարկելու են նոյեմբերի 7-ի ժամը 12:00-ից, ինչով պայմանավորված, նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, որպես այլընտրանք՝ առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից:

Երևանի քաղաքապետարանը նախապես հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

001.jpg (667 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում