Հասարակական

Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել

2 րոպեի ընթերցում

Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լևոն Քոչարյանը քիչ առաջ ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լևոն Քոչարյանի փաստաբաններն ավելի վաղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ պատգամավորի մանդատը ստանալուց հետո նա պետք է ազատ արձակվի։

Նոյեմբերի 6-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի երեք պատգամավորի թեկնածուի գրանցումները և արձանագրել, որ այդ մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Քոչարյանին։

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«ԿԸՀ-ն արձանագրում է, որ Ազգային ժողովի «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է դաշինքի նախընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին»,- ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Լևոն Քոչարյանն կալանավորվել էր ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում