Հասարակական

Հայաստանում ծնունդներն ավելի քան 8700-ով գերազանցել են մահերի ցուցանիշին

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ծնունդներն ավելի քան 8700-ով գերազանցել են մահերի ցուցանիշին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 26 հազար 882 ծնունդ է գրանցվել։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մահերի ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 18 հազար 107։

Այս տարվա 9-ը ամիսների ընթացքում հանրապետությունում ամուսնության 12 հազար 19 դեպք է գրանցվել, իսկ ամուսնալուծության՝ 3 հազար 363։

Սահմանային անցակետերով իրականացված գրանցումների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն մուտք գործած մարդկանց թիվը 3 միլիոն 671 հազար 691 է, իսկ ելքերի ցուցանիշը կազմում է 3 մլն 682 հազար 325։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում