Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված և փախստականի կարգավիճակ ստացած անձինք կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված և փախստականի կարգավիճակ ստացած անձինք կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, Հայաստանի քաղաքացիություն ստանալու իրենց դիմումները կարող են ներկայացնել Երևանում՝ Զաքյան 3, 118/1 հասցեում, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։

Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է.

– դիմում-հարցաթերթ,

– ծննդյան վկայական /եթե օտարալեզու է՝ սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ/,

– ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր,

– 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար (գունավոր).

– ամուսնության վկայականը և դրա պատճենը, եթե դիմումատուն փոխել է ազգանունը,

– այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն, ապա պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,

– պետական տուրքի վճարման անդորրագիր:

Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների կողմից ներկայացվող դիմումները կքննվեն առավելագույնս սեղմ ժամկետներում:

Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում