Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության աշխատանքներին մասնակցած սոցաշխատողները շնորհակալագրեր են ստացել

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության աշխատանքներին մասնակցած սոցաշխատողները շնորհակալագրեր են ստացել

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կայացել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության գործընթացներում իրենց մասնակցությունն ունեցած սոցիալական աշխատողների գնահատանքի արարողություն։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ։

Ներկաներին ողջունել և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Տաթևիկ Ստեփանյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Վորլդ Վիժն Հայաստանի Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը։

Երեկոյի շրջանակում տեղի է ունեցել նաև Միասնական սոցիալական ծառայության, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների սոցիալական աշխատողների շրջանում պարգևատրման արարողություն։

Վերջիններս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի անունից պարգևատրվել են շնորհակալագրերով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության աշխատանքներում ներդրած ջանքերի և նվիրումի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում