Հասարակական

Ջերմուկում իրավիճակի փոփոխություն չկա, ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են. մարզպետ

1 րոպեի ընթերցում

Ջերմուկում իրավիճակի փոփոխություն չկա, ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջերմուկի հատվածում 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը ոչ հետ են գնացել, ոչ առաջ եկել, իրավիճակի փոփոխություն չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

«Իրավիճակի որևէ փոփոխություն չկա, հանգիստ է: Ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են, փոփոխություն չկա: Ոչ առաջ են եկել, ոչ հետ են գնացել»,-ասաց մարզպետը:

Ըստ նրա՝ այս ընթացքում կրակոցներ չեն եղել:

«Այս մեկ տարվա ընթացքում որևէ միջադեպ չեմ հիշում»,-նշեց Գրիգորյանը:

Ադրբեջանական ուժերը 2022 թվականի սեպտեմբերին այդ հատվածում մխրճվել և զավթել են Հայաստանի ինքնիշխան տարածքից 7600 հեկտար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում