Հասարակական

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում նվազել է 6 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում նվազել է 6 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանա լիճը 2023 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 24 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, նախորդ տարվա նոյեմբերի 1-ի համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է 14 սանտիմետրով, իսկ այս տարվա հոկտեմբերի 1-ի համեմատ՝ 6 սանտիմետրով։

2023 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 228 միլիոն 234 հազար խորանարդ մետր ջուր, իսկ նույն տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 99 միլիոն 935 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերն այս պահին սակավաջուր են։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում