ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակության և կոմունալ ծախսերի համար ևս 950 մլն դրամ կհատկացվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը քննարկել է «ՀՀ պետական բյուջեի 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում կատարելու և Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու հարցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ներկայացված նախագծի վերաբերյալ զեկուցելով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասնել է, որ այն նպատակ ունի ժամանակավոր բնակվելու և կոմունալ ծախսերի համար սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում հատկացնել ևս 950 միլիոն դրամ հոկտեմբեր ամսվա վճարումների շարունակականությունն ապահովելու նպատակով։

«Այս նախագծով հատկացնում ենք նաև 420 մլն դրամ 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրին մշակված ու նույնականացված տվյալների վճարումներն իրականացնելու համար։

Նշեմ, որ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից այս պահի դրությամբ արդեն իսկ օգտվել է 73 հազար 196 անձ։ Նրանցից 69 հազար 199-ը ստացել է 40+10 հազար դրամ, իսկ 3997-ը՝ միայն 10- հազարական դրամ աջակցություն»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հատկացվող գումարը հնարավորություն կտա շարունակել հոկտեմբեր ամսվա վճարումները և գումար տրամադրել 19 հազար անձի»,- մանրամասնել է Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ արդյունքում այս հատկացումն իրականացնելուց հետո 40 և 10 հազար դրամ աջակցությունը կտրամադրվի ավելի քան 92 հազար շահառուի, իսկ 100 հազար դրամ աջակցության ծրագրի հատկացումը թույլ կտա իրականացնել շուրջ 4200 անձի համար վճարումները, որոնց գերակշիռ մասն անչափահասներ են։ Ընդհանուր առմամբ՝ նախագծով առաջարկվում է այս ծրագրերի համար հատկացնել 1 միլիարդ 370 մլն դրամ։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչի հետ են կապված 100 հազար դրամ միանվագ աջակցության վճարումների ուշացումները, նախարարը պարզաբանել է, որ դիմումների մուտքագրման ընթացքում տարբեր խնդիրներ են առաջացել՝ մասնավորապես դրանց սխալ լրացնելու կամ բանկային հաշիվների նույնականացման հետ կապված։ Բացի այդ, վճարումները շաբաթական կտրվածքով հաստատելուց առաջ կրկին ստուգվել են, թե շահառուներից քանիսն են գտնվում ՀՀ-ում, որպեսզի ավելի հասցեական ու արդյունավետ տրամադրվի աջակցությունը։

Հայերեն Español Русский

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres