ՄԻՊ-ը մի քանի անգամ խնդրագրեր և դիմումներ է ուղարկել Լևոն Մնացականյանի վերաբերյալ և հետադարձ պատասխաններ է ստացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մի քանի անգամ խնդրագրեր և դիմումներ է ուղարկել միջազգային կառույցներին Ադրբեջանի կողմից գերեվարված Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի վերաբերյալ և հետադարձ պատասխաններ է ստացել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանասյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Լևոն Մնացականյանին Բաքվում սպանելու վերաբերյալ տարածվող տեղեկություններին։

«Միանգամից նշեմ, որ այդ հարցը ուղղակի իմ մանդատի շրջանակներում չի գտնվում, բայց բնականաբար, խնդրով փորձում եմ զբաղվել հնարավորությունների շրջանակներում ոչ միայն տեղեկությունների տարածման ժամանակահատվածում, այլ նաև մինչև տեղեկությունների տարածումը իմ հստակ տեսակետները՝ կոնկրետ արձանագրումներով, նաև մարդու իրավունքների խախտման հետ կապված հնարավոր արձանագրումներով, միջազգային կառույցներին ուղարկում էի և հիմա ևս ուղարկում եմ։ Բայց տեղեկությունների ի հայտ գալուց հետո անմիջապես դիմել եմ համապատասխան մարմիններին և այդ միջազգային մարդասիրական կազմակերպություններ ինձ հետադարձ կապով պատասխանել են և իրենք դա որակել են որպես խորհրդապահական»,- ասաց Մանասյանը։

ՄԻՊ-ը նշեց, որ չի կարող այս պահին հրապարակել, քանի որ տեղեկության առաջնային աղբյուրը ինքը չէ և աշխատանքի սկզբունքները կխախտի հրապարակելու դեպքում։

Հայերեն Español Русский

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres