Տնտեսություն

Ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 երկարաձգելու ծրագիրը մեկնարկելու է հաջորդ տարի

2 րոպեի ընթերցում

Ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 երկարաձգելու ծրագիրը մեկնարկելու է հաջորդ տարի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարի, այդ նպատակի համար 2024-ին կհատկացվի 20.2 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներին:

Նախարարը նշեց, որ ատոմակայանի հետ կապված կա երկու գործընթաց:

«Ունենք ատոմակայանի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիր: Այդ ծրագիրը սկսվել և մի քանի տարի է արդեն, որ շարունակվում է: Այդ ծրագրի շրջանակներում հաջորդ տարի նախատեսված է 7 մլրդ դրամ՝ մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու: Եվ հաջորդ տարի նախատեսում ենք սկսել կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը՝ համապատասխան լիցենզիաներով, երկարացնել մինչև 2036 թվականը»,-ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի այդ նպատակի համար նախատեսվել է 20.2 մլրդ դրամ:

Իրականացված արդիականացման աշխատանքներից հետո Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել էր մինչև 2026 թվական:Հայաստանը նախատեսում է նաև նոր ատոմակայանի կառուցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում