Ոստիկանությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորում է կամավոր հանձնել իրենց մոտ ապօրինի պահվող զենքն ու ռազմամթերքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը ներկայացնել ոստիկանություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․

«Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՆԳՆ ոստիկանություն

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը ներառում է զենքի պահպանումը, հաշվառումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը և այլն:

Հաշվի առնելով զենքի շրջանառության նկատմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հսկողական լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում ենք իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը ներկայացնել ՆԳՆ ոստիկանություն:

Հիշեցնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի կերպով զենք կրող, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների շրջանառության կանոնները խախտած անձինք նշված առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնելու դեպքում ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների մոտ կա բավականին մեծ քանակությամբ և՛ օրինական, և՛ անօրինական զենք: Նա նշել էր, որ ունեն որոշակի օպերատիվ տեղեկություններ, գործընթացը մշակման փուլում է։ Վահե Ղազարյանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորել էր կամավոր հանձնել ապօրինի պահվող զենքերը։

Հայերեն Español

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres