Տնտեսություն

Քերոբյանը բրիտանացի գործընկերների հետ քննարկել է ՀՀ-ում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելու հարցը

2 րոպեի ընթերցում

Քերոբյանը բրիտանացի գործընկերների հետ քննարկել է ՀՀ-ում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քերոբյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Խոսել ենք Հայաստանում առևտրի պալատների համակարգն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված բարեփոխումների մասին, որոնք թույլ կտան բարձրացնել վերջիններիս գործունեության արդյունավետությունը։

Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրային և գործարար կապերի ընդլայնման գործում կարևորել ենք տեղեկատվության փոխանակման և կազմակերպվող ոլորտային ցուցահանդեսներին գործարարների առավել ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը»,-գրել է Քերոբյանը։

Բացի այդ, Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է JP Morgan խոշորագույն բանկային և ներդրումային կորպորացիայի ներկայացուցիչների հետ և քննարկել կորպորատիվ բիզնեսի համար միջազգային շուկաների հասանելիության ապահովմանը վերաբերող հարցեր:

«Անդրադարձել ենք նաև գյուղատնտեսության, արդյունաբերության, հեռահաղոդակցության և այլ ոլորտների կազմակերպություններին վերաբերող ծրագրերի իրականացման համար միջազգային շուկաներից ներդրումների ներգրավման հնարավորություններին»,-գրել է Քերոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում