Քաղաքականություն

ԵԽ-ն իր աջակցությունն է հայտնել Բրյուսելի միջնորդությամբ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին

1 րոպեի ընթերցում

ԵԽ-ն իր աջակցությունն է հայտնել Բրյուսելի միջնորդությամբ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհուրդն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների վրա հիմնված կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատումն առաջ մղելուն իր շարունակական աջակցությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Եվրոպական խորհրդի երկօրյա գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևում, որում անդրադարձ է կատարվում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

Եվրոպական խորհուրդը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։

ԵԽ-ն իր աջակցությունն է հայտնել Բրյուսելի միջնորդությամբ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին և կոչ արել կողմերին բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել մինչեւ տարեվերջ։

ԵՄ գագաթնաժողովում ընդունված բանաձևում նաև ասվում է, որ Եվրոպական խորհուրդը հրավիրում է Բարձր ներկայացուցչին և Հանձնաժողովին` ներկայացնելու ԵՄ-Հայաստան հարաբերությունները բոլոր հարթություններում լավագույնս ամրապնդելու վերաբերյալ տարբերակներ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում