Հասարակական

Բնակարանների վարձերի և կոմունալ վճարների փոխհատուցումից արդեն օգտվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար անձ

1 րոպեի ընթերցում

Բնակարանների վարձերի և կոմունալ վճարների փոխհատուցումից արդեն օգտվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար անձ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 100 հազար դրամի չափով միանվագ դրամական աջակցությունն արդեն փոխանցվել է շուրջ 100 հազար քաղաքացու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։

«Ինչ վերաբերում է 40+10 հազարական դրամ աջակցության ծրագրին, որն իրականացվում է վարձավճարների և կոմունալ վճարների համար, այս շաբաթ ևս ունեցել ենք վճարումներ։ Արդյունքում՝ ծրագրից արդեն իսկ օգտվել է 41 հազար 611 հայրենակից»,-հավելել է Մանուչարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում