Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վարչական տուգանքները կբեկանվեն

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վարչական տուգանքները կբեկանվեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ վարչական տուգանքները կբեկանվեն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Նախարարի տեղակալը հայտնել է, որ կբեկանվեն բոլոր տուգանքները, որոնք առաջացել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ մուտք գործելու պահից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում։

«Հաշվի առնելով տեղահանման փաստը և մեր հայրենակիցների հուզական վիճակը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով տարբեր դրսևորումները և երթևեկության կանոններին ոչ այնքան լավ տիրապետելը՝ որոշում է կայացվել, որ Հայաստան մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած վարչական պատասխանատվության բոլոր որոշումները՝ բոլոր տուգանքները օրենքի շրջանակներում կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանի շրջանակներում։

Հետևապես մեր հայրենակիցները որևէ խնդրի առջև չեն կանգնի մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ կայացված վարչական պատասխանատվության միջոցների մասով»,- ընդգծեց ՆԳ նախարարի տեղակալը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում