Հասարակական

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին պաշտոնյաներին

1 րոպեի ընթերցում

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին պաշտոնյաներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունինասաց. «Այցը կայացել է հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ Ձերբակալվածներին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»:

Ամատունին ընդգծեց՝ հոկտեմբեր ամսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայերին: Տեսակցությունները շարունակական բնույթ են կրելու:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում