Քաղաքականություն

Գուրգեն Արսենյանը հաստատեց՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է իր թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

Գուրգեն Արսենյանը հաստատեց՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է իր թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հաստատեց, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանի պաշտոնում ներկայացվել է իր թեկնածությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արսենյանն այս տեղեկությունը հաստատեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Հարցին, թե իրեն դեսպան նշանակվելու առաջարկ արվե՞լ է, պատգամավորը պատասխանեց. «Ո՞նց կարող է առաջարկ չարվի, եթե իմ փաստաթղթերն այս պահին գտնվում են ՌԴ-ում»։

Միևնույն ժամանակ, Գուրգեն Արսենյանը ապատեղեկատվություն որակեց այն լուրը, թե ՌԴ-ն մերժել է Գուրգեն Արսենյանի ագրեմանները։

«Չունեմ պարզաբանում, որովհետև ապատեղեկատվության պարզաբանմամբ ես չեմ զբաղվում»,– ասաց նա։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնն այս պահին զբաղեցնում է Վաղարշակ Հարությունյանը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում