3+3 ձևաչափով հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է իր զորքերը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքից․ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ 3+3 ձևաչափով հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է իր օկուպացիոն զորքերը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքներից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Տարածքային ամբողջականության սահմանումը, ըստ Հելսինկիի եզրափակիչ ակտի, նշանակում է տարածքային վեճերը խաղաղությամբ լուծել: Այո, բոլոր երկրները, մանավանդ դրկից երկրները պետք է հարաբերությունները լուծեն առանց ուժի կիրառման: Հետևաբար, Ադրբեջանը, որը երեկ այդ հայտարարությունն ընդունել է, այսօր պետք է արդեն իր օկուպացիոն զորքերը հաներ Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից: Բայց Ադրբեջանը, մի կողմից ընդունելով նման հայտարարություն, մյուս կողմից Հայաստանում պահելով իր օկուպացիոն զորքերը, հստակ ուղերձ է հղում, որ ինքը որևէ դեպքում «խաղաղության» գնալու ցանկություն չունի, եթե այդ խաղաղության համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն»,-ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը շեշտեց՝ Ադրբեջանն իր բոլոր գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղությունն իր համար ընդունելի չէ, իր համար խաղաղությունը Հայաստանի կապիտուլյացիան է: Ըստ նրա՝ դրա դեմ Հայաստանը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի՝ ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքական իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը:

Թեհրանում 3+3 տարածաշրջանային հարթակի հանդիպումից հետո մասնակից 5 երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հաղորդագրություն էին տարածել՝ ընդգծելով վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության կարևորությունը:

Հայերեն English Español Français Русский Türkçe

Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման ընթացքում արձանագրված ձեռքբերումները

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Շիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքները

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաղորդագրություններ է փոխանակել Թրամփի աշխատակազմի ղեկավարը ձևացող անձի հետ

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ

Թավրիզ-Երևան չվերթերը օգոստոսի 20-ից կվերականգնվեն

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսել են ՌԴ-ից

Երևանում նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը