Հիասթափեցնող էր Ադրբեջանի հրաժարվելը Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց. Բունդեսթագի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը հիասթափեցնող է համարում Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպմանը Ադրբեջանի նախագահի՝ մասնակցությունից հրաժարվելը:

Ռոթն այս մասին ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպանությունում հրավիրված ասուլիսում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի՝ Արևմուտքի միջնորդությամբ բանակցություններին մասնակցությունից Ադրբեջանի հրաժարվելու վերաբերյալ հարցին:

Ռոթը նախ ողջունեց, որ Գերմանիայի կանցլերը, նաև՝ Ֆրանսիայի նախագահը մեծապես աջակցում են Եվրամիության, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ այս ձևաչափով բանակցությունները շարունակելուն:

«Բնականաբար, ողջունելի էր Հայաստանի վարչապետի մասնակցությունը Գրանադայի հանդիպմանը: Նույնքան հիասթափեցնող էր Ադրբեջանի հրաժարվելն այս ձևաչափին մասնակցելուց: Այն, ինչ պետք է անենք մոտակա օրերին, համոզելն է ադրբեջանական կողմին, որ նաև իր շահերից է բխում վերադառնալ բանակցությունների սեղանին, և, որ իր բառերը նա կարողանա իսկապես վերածել գործողությունների»,-ասաց Բունդեսթագի պատգմավորը:

Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը: Կայացած քառակողմ հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նախատեսված էր, որ հանդիպումը պետք է կայանա հնգակողմ ձևաչափով: Սակայն հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպումից։ Որպես պատճառ նշվում էր այն հանգամանքը, որ Ֆրանսիան և Գերմանիան մերժել էին Ադրբեջանի առաջարկը հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցության վերաբերյալ։ Նաև նշվում էր, որ Ադրբեջանը մերժելու է հանդիպման առաջարկներն այն ձևաչափերով, որոնց կմասնակցի Ֆրանսիան։ Միևնույն ժամանակ նշվում էր, որ Ադրբեջանը պատրաստ է վերսկսել ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումների ձևաչափը։

Հայերեն English Français Русский

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը