Հասարակական

Արգենտինան հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար

1 րոպեի ընթերցում

Արգենտինան հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկվելու հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռն Արգենտինայից ժամանել է Երևան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բուենոս Այրեսից հատուկ չվերթով ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի և Արգենտինայում Հայաստանի դեսպանության:

Շուրջ 11 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է տաք հագուստ, կոշիկ, մանկական հիգիենայի պարագաներ, սրբիչներ, էլեկտրական տաքացնող սարքավորումներ և այլ իրեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում