Տնտեսություն

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է այս տարի

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է այս տարի

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2023 թվականի վերջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը:

«ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքներն ավարտվել են: Փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է իրականացնել այս տարի»,- ասված է ԵՏՀ Խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ:

Տեղեկացվել է, որ նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց միջազգային համագործակցության, տեխնիկական, մաքսային-սակագնային կարգավորման և այլնի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում