Հնարավոր բոլոր ձևերով փորձ է արվում վերականգնել բռնի տեղահանվածների վնասված փաստաթղթերը․ միգրացիոն ծառայության պետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց փաստաթղթերի վնասված լինելու, կորստի պարագայում հնարավոր բոլոր տարբերակներով փորձ է արվում նույնականացնել նրանց, վերականգնել դրանք, իսկ անհնարինության դեպքում տրամադրել ժամանակավոր փաստաթղթեր՝ մինչև հավելյալ այլ հանգամանքների դուրսբերումն ու ամբողջական վերականգնումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

«Տարածքային և Երևանի տարածքային անձնագրային կենտրոններին հանձնարարական է տվել, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սպասարկեն արտահերթ կարգով»,-հավելել է նա։

Հայերեն العربية English Español Français