Հասարակական

ԱրարատԲանկը՝ «SIA մրցանակաբաշխության» գլխավոր գործընկեր

2 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը՝ «SIA մրցանակաբաշխության» գլխավոր գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 17-ին Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ «Social Impact Award Armenia»-ի այս տարվա մասնակիցների բիզնես գաղափարների ներկայացման և մրցանակաբաշխության միջոցառումը:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ և իրականացվում Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (EVPA) կողմից՝ Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում ԱրարատԲանկը միացել է «SIA մրցանակաբաշխությանը»՝ տրամադրել 6000 եվրո։ Գումարը բաշխվել է չորս թիմի միջև՝ յուրաքանչյուրին 1500 եվրո։

Ինկուբացիոն փուլ անցած 10 լավագույն սթարթափ թիմերը ներկայացրեցին սոցիալական բաղադրիչ պարունակող իրենց բիզնես գաղափարները՝պլաստիկի վերամշակումից մինչև ելակի արտադրություն, ճամփորդական հավելվածներից մինչև հաշմանդամություն ունեցող անձանց համար հագուստի արտադրություն։

Հաղթող չորս թիմերից երեքին ընտրել է ժյուրին, չորրորդը՝ Refill-ը ընտրվել է համայնքային քվեարկությամբ՝

Ժյուրի.jpg (236 KB)

  1. Adapteon՝ նախաձեռնության նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար արտադրել հարմարավետ և միաժամանակ ոճային հագուստ։

    Adapteon.JPG (89 KB)

  2. Contests Lab՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել կրթական զվարճալի խաղեր և բովանդակություն՝ նախատեսված երեխաների և երիտասարդների, ինչպես նաև նրանց ծնողների և մանկավարժների համար:

    Contests Lab.JPG (126 KB)

  3. Gyugh.org՝ նախաձեռնության նպատակն է ստեղծել գյուղատնտեսական տեղեկատվական և կրթական հարթակ ՓՄՁ-ների համար։

    Gyugh.org.JPG (179 KB)

  4. Refill՝նախաձեռնության նպատակն է ստեղծել հավելված, որը կօգնի օգտատերերին գտնել իրենց ջրի շշերը անվճար լիցքավորելու ամենամոտ վայրը՝ օգտատերերին մատուցելով արժեքավոր ծառայություն՝ միաժամանակ խթանելով կայունությունը և նվազեցնելով պլաստիկ թափոնները:

    Refill.JPG (252 KB)

Հաղթող ճանաչված թիմերը ստացել են բացառիկ հրավեր՝ մասնակցելու նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Սերբիայում անցկացվող «Social Impact Award»-ի ամենամյա միջազգային գագաթնաժողովին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում