Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 300 բուժաշխատող մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության վերապատրաստումներին

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից  բռնի տեղահանված շուրջ 300 բուժաշխատող մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության վերապատրաստումներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 300 բուժաշխատող արդեն անցել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվող վերապատրաստման գործընթացը, որպեսզի լրացնի չբավարարող կրեդիտները և աշխատանքի անցնի տարբեր բուժհաստատություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ Առողջապահության նախարարությունը վերապատրաստման գործընթացն իրականացնում է պետական պատվերի շրջանակներում։

«Այս պահի դրությամբ 273 ավագ և 59 միջին բուժաշխատողների թափուր տեղեր կան և ստացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 560 բուժաշխատողի հայտեր»,-մանրամասնել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ վերապատրաստում անցած բուժաշխատողները հաջորդ փուլում կտեղավորվեն աշխատանքի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում