Հասարակական

Ձմեռային գնիջեցում FLYONE ARMENIA -ի կողմից. ավիատոմսեր`սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից

1 րոպեի ընթերցում

Ձմեռային գնիջեցում FLYONE ARMENIA -ի կողմից. ավիատոմսեր`սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միայն 2023թ․ հոկտեմբերի 18-ից 28-ը, FLYONE ARMENIA ավիաընկերությունը առաջարկում է ավիատոմսեր բոլոր ուղղություններով՝ սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ավիաընկերությունից։

Տոմսերը՝ սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից, հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում

Ավիաընկերությունը ներկայում իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Նովոսիբիրսկ քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Միլան, Քիշնև, Դյուսելդորֆ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Թեհրանը, Թբիլիսին, Ստամբուլը, Շարմ էլ Շեյխը, Հուրգադան:

Ակցիան հնարավորություն է տալիս ճանապարհորդության համար ժամկետը սահմանել մինչև 2024թ․ մարտի 30-ը, բացառությամբ՝ դեկտեմբերի 21-ից հունվարի 8-ը:

FLYONE ARMENIA-ն հոգ է տանում իր ուղևորների մասին և ստեղծում թռիչքի համար առավել հարմարավետ պայմաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում