«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնն այս տարի հյուրընկալել է ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շարունակվում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը, որն այս տարի հյուրընկալել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին: Օդապարիկով թռավ նաև արդեն բոլորին հայտնի 13-ամյա Գոռը, ով շուրջ 55 ժամ մեքենան վարելով ընտանիքին հասցրել էր Հայաստան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Խնապատ գյուղում ծնված Գոռ Խաչատրյանն ասաց, որ շատ է ոգևորված է: «Առաջին անգամ է, որ թռնում եմ, մի փոքր վախենում եմ»,-ասաց Գոռը:

Օդագնացության միջազգային փառատոնին մասնակցելու համար Գոռին հրավիրել էր Ֆլայ Արնա ավիաընկերությունը:

«Սքայբոլ» ավիաընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանն ընդգծեց , որ փառատոնը բաղկացած է 2 փուլերից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլն իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնու, Ապարանի օդային տարածքում։ Նա ընդգծեց, որ ցուցադրական թռիչքների ժամանակ ներգրավել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին:

«Այս տարի մեր փառատոնի շրջանակում որոշեցինք, որ կմասնակցեն և օդապարիկով կթռնեն նաև 6-ից 12 տարեկան ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները»,-ասաց նա:

Փառատոնի մեկնարկը տրվել է Երևաից, իսկ այս տարի փառատոնին մասնակցում են մինչև 20 օդապարիկներ ՀՀ-ից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից և Վրաստանից:

«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության փառատոնն արդեն 5-րդ անգամ է անցկացվում։ Առաջին փառատոնն անցկացվել է 2017 թվականին։ Նաիրի Բարսեղյանը նշեց, որ նպատակ են դրել այն դարձնել ամենամյա, ամեն տարի անցկացնել ու ծավալներն ընդլայնել։

Գայանե Գաբոյան

Հայերեն العربية Español Русский

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով