Հասարակական

Հայաստանի բնակչությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին ավելացել է 7 հազար 150-ով․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բնակչությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին ավելացել է 7 հազար 150-ով․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի բնակչությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին ավելացել է 7 հազար 150-ով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի բնակչության բնական աճը ամենաբարձրն է վերջին հինգ տարիների համեմատ։ Մեր բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7 հազար 150-ով: Սա շատ կարևոր ցուցանիշ է»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար մշակված ծրագրերը կօգնեն, որ նրանք Հայաստանից չհեռանալու որոշում կայացնեն և կարձանագրվի ավելի լավ ցուցանիշ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում