Հասարակական

2023 թվականին ՀՀ-ում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարիների համեմատ. վարչապետ

1 րոպեի ընթերցում

2023 թվականին ՀՀ-ում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարիների համեմատ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարիների համեմատ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարիների համեմատ։ Սա ժողովրդագրության ոլորտում կառավարության վարած քաղաքականության արդյունք է։ Նաև ուզում եմ արձանագրել, որ սա առողջապահության ոլորտում կառավարության վարած քաղաքականության արդյունք է, որովհետև մենք նաև շատ լավ ցուցանիշ ունենք՝ մեռելածինների էական նվազում ունենք»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում