Հասարակական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 հազար 169 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 հազար 169 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 հազար 169 երեխա կրթությունը շարունակում է հայաստանյան կրթական հաստատություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 10-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Կրթությունը Երևանում ստանում է 3839 երեխա, Կոտայքի մարզում՝ 2124, Արարատում՝ 1710, Արմավիրում՝ 1045, Լոռիում՝ 702, Գեղարքունիքում՝ 586, Արագածոտնի մարզում՝ 564, Սյունիքի մարզում՝ 504, Շիրակի մարզում՝ 486, Տավուշում՝ 364, Վայոց ձորում՝ 243:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում