Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների համար ծրագրեր է մշակել

4 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների համար ծրագրեր է մշակել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների համար առաջարկներ ունի, ծրագրեր են մշակել ու ներկայացրել կառավարություն: Նրանց համար հասանելի կլինեն ինչպես արդեն իսկ գործող պետական աջակցության ծրագրերը, այնպես էլ կլինեն նոր ծրագրեր, որոնց շրջանակում բռնի տեղահանվածների համար կգործեն արտոնյալ պայմաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 9-ին նախարարությունում հանդիպում է եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ՝ խնդիրներն ու գաղափարները քննարկելու նպատակով:

«Բավականին շատ մարդիկ էին եկել, որոնք հետաքրքրված էին մեր՝ արդեն իսկ իրականացվող ծրագրերով: Ունեցանք նաև գաղափարների որոշակի փոխանակում, թե ինչ ծրագրեր առավել արդյունավետ կլինեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար: Քննարկման արդյունքներով այն նախագծերը, որոնք մշակել և ներկայացրել էինք կառավարություն, որոշակի փոփոխություններ կկրեն»,-ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

Գործարարները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը կապված են եղել նաև տեխնիկական հարցերի հետ: Եղել են հարցեր՝ հարկային համակարգերի փոխգործելիության հետ կապված և այլն: Գևորգյանի հավաստիացմամբ՝ դրանք լուծելի են: Բռնի տեղահանված գործարարները հետաքրքրվել են, թե Էկոնոմիկայի նախարարությունն ինչ ծրագրեր է իրականացնում, որոնցից կարելի է օգտվել:

«Ծրագրերը մի քանիսն են: Այս պահին մասնավոր հատվածի զարգացման մեր ամենաընդարձակ ծրագիրը տնտեսության արդիականացման միջոցառումն է: Միջոցառման շրջանակում արդեն իսկ կնքվել է 2500-ից ավելի վարկային պայմանագիր և 400 մլն դոլարից ավելի միջոցներ արտոնյալ տոկոսներով հասանելի են դարձել Հայաստանի քաղաքացիներին: Ծրագիրը գործել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում: Բռնի տեղահանումից հետո, բնականաբար, այն գործարարները, որոնք կցանկանան օգտվել ծրագրից, նույնպես դրա հնարավորությունն ունեն»,-վստահեցրեց փոխնախարարը:

Ծրագրի շրջանակում ընկերությունները մինչև 10 մլրդ դրամ սահմանաչափով կարող են ձեռք բերել մեքենասարքավորումներ, որոնց տոկոսագումարները պետությունը սուբսիդավորում է:

Նախատեսվում են նաև նոր ծրագրեր, դրանք կլինեն ոչ միայն բռնի տեղահանվածների համար, այլ Հայաստանում առհասարակ մասնավոր հատվածի համար: «Իսկ բռնի տեղահանվածների համար որոշակի արտոնյալ պայմաններ կգործեն: Դրանք այն առաջարկներն են, որ դեռ նախորդ շաբաթ մշակել և ներկայացրել ենք կառավարություն»,-ասաց փոխնախարարը:

Էկոնոմիկայի նախարարությունում հանդիպմանը մասնակցած գործարարները եղել են հիմնականում շինարարության, մշակող արդյունաբերության և այլ ոլորտներից: «Կարծում եմ, որ այն ծրագրերը, որոնք մենք ուզում ենք իրականացնել, հիմնական մասի խնդիրները կկարողանան սահուն կերպով լուծել»,-ասաց նա՝ հավելելով, որ հաշվի են առել նրանց ներկայացրած որոշակի առաջարկները ևս:

Գևորգյանի խոսքով՝ կառավարությանը ներկայացված ծրագրերից մեկը վերաբերում է զբաղվածության ապահովմանը: Այն մարդիկ, որոնք տարբեր ժամանակաշրջաններում, օրինակ, գուցե զբաղվել են ապրանքների, ծառայությունների առևտրով, հնարավորություն կստանան Հայաստանում որպես աշխատուժ ներգրավվել տարբեր գործարարների մոտ, որոնք այս պահին աշխատուժի մեծ սղություն ունեն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 12-ին ժամը 14:00-ին հանդիպում տեղի կունենա նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն գործարարների հետ, որոնք գործունեություն են ծավալել գյուղատնտեսության ոլորտում:

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում