Խաչի լեռնանցքը և Լարսի անցակետը փակ են բեռնատարների համար՝ ձյան տեղումների պատճառով. քանի մեքենա է դուրս եկել ՀՀ-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչի լեռնանցքում ձյան առատ տեղումների պատճառով մերկասառույց է առաջացել, ճանապարհը փակ է բեռնատարների համար, ռուսական կողմից եկողներին թույլ չեն տալիս մտնել Վրաստան Խաչի լեռնանցքի հատվածում կուտակումներից խուսափելու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Խաչի լեռնանցքում հոկտեմբերի 10-ի երեկոյան առատ ձյուն է տեղացել, արդյունքում ճանապարհներին առաջացել է մերկասառույց, ինչը վտանգավոր է բեռնված բեռնատարների համար: Այդ պատճառով տեղի ժամանակով 23:00-ին ճանապարհը փակել են բեռնատարների համար: Հիմա ավազ և աղ են լցնում, որ մերկասառույցը հալվի, և վերականգնվի»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է:

Թե երբ կբացվի ճանապարհը բեռնատարների համար, դժվար է ասել, կախված է նաև եղանակից: Մաքսային կցորդի խոսքով՝ եթե մերկասառույցը հալվի, նոր տեղումներ չլինեն, ճանապարհը կբացվի: Այս պահին Վրաստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտն այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:

Խաչի լեռնանցքն արդեն իսկ անցածների համար Լարսի անցակետը բաց է: Սակայն ռուսական կողմից եկող բեռնատարներին թույլ չեն տալիս մտնել Վրաստան, քանի որ դրանք գնալու են, և Խաչի լեռնանցքում կուտակումներ են լինելու:

Հակոբյանի խոսքով՝ հոկտեմբերի 11-ի դրությամբ Հայաստանից դուրս է եկել մոտ 350 բեռնատար և դեռ ռուսական անցակետում ձևակերպումները չի ավարտել: Սակայն դժվար է ասել, թե դրանք այս պահին որ մասում են՝ Խաչի լեռնանցք հասե՞լ են, Թբիլիսո՞ւմ են, թե՞ արդեն Լարսում են, սակայն ձևակերպում չեն անցել:

Աննա Գրիգորյան

Հայերեն Español Русский

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին