Հասարակական

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երեւանին եւ Բաքվին ամբողջությամբ փոխանակել ռազմագերիներին

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երեւանին եւ Բաքվին ամբողջությամբ փոխանակել ռազմագերիներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այժմ լավ պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի և Հայաստանի միջև «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած իրավիճակում մարդասիրական իրավունքի նորմերը պետք է կիրառվեն կալանավորված անձանց նկատմամբ։ Մենք բազմիցս կոչ ենք արել գործընկերներին երկկողմ և եռակողմ ձևաչափերով ավարտին հասցնել գերիների փոխանակումը «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Հիմա մեր կարծիքով՝ այս պայմանների համար շատ լավ ժամանակներ են հասունացել»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Մոսկվան հույս ունի այս հարցի հաջող լուծման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում