Հասարակական

Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

1 րոպեի ընթերցում

Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ և ՀՀ քաղաքացիներ չեն տուժել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել: ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Իսայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Գործում է շուրջօրյա թեժ գիծ (+972 050 667 03 45)»,- նշել անի Բադալյանը և հավելել, որ, ըստ իրավիճակի հետագա զարգացման, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Լուսանկարը` TPS IL-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում